copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 22:59 25-03-2026

Դոնալդ Թրամփն ու Սի Ծինփինը մայիսին կհանդիպեն Պեկինում. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 14-15-ը կայցելի Պեկին՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ բանակցելու: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

«Ուրախ եմ հայտնել, որ նախագահ Թրամփի և Չինաստանի նախագահի երկար սպասված հանդիպումը տեղի կունենա Պեկինում մայիսի 14-ին և 15-ին», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով՝ տարվա ընթացքում Սի Ծինփինը տիկնոջ՝ Պեն Լիյուանի հետ պատասխան այց կկատարի Վաշինգտոն, որտեղ նրան կընդունեն Թրամփ ամուսինները։

Ի սկզբանե ԱՄՆ առաջնորդի այցը նախատեսված էր մարտի 31-ից ապրիլի 2-ը, սակայն հետաձգվեց Իրանի դեմ ռազմական գործողության պատճառով:

Մեկնաբանելով նշված գործողության շուրջ ստեղծված իրավիճակը՝ Լիվիտը նշել է, որ ԱՄՆ-ն մոտ է առանցքային նպատակներին հասնելուն:

«Մենք ընդհուպ մոտեցել ենք գործողության հիմնական խնդիրների կատարմանը», - ասել է նա՝ ընդգծելով, որ ռազմական գործողությունները շարունակվում են:

Ամենից շատ դիտված

21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
20:43 Ռուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է 600 մլրդ դոլար. Սիբիհա
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:06 Առաջին ուշագրավ գտածոները` Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
23:13 Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու․ Գևորգ Պապոյան
23:28 Ամազոնի ափերի մոտ նավթ է հայտնաբերվել․ ով է շահագործելու այն