copy image url
Ներքին Միտք 6 ամիս առաջ - 13:59 15-02-2026

Թուրքիայի ու Ադրբեջանի հետ առևտրի ու ինչ-որ ֆիկտիվ փաստաթղթերի վրա հիմնված անվտանգության համակարգը թանկ է նստելու մեզ վրա

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.

«Հատված ԱՄՆ պետքարտուղար Մ. Ռուբիոյի ելույթից, որով նա հանդես է եկել Գերմանիայում՝ Մյունխենի անվտանգության համաժողովում փետրվարի 14-ին։

Կարծում եմ՝ արժե հիշել այն նաև մեզ՝ հատկապես «թուրքերի առևտուր կանենք, էլ կռիվ չի լինի, խաղաղ կապրենք» աղետալի քարոզի համատեքստում, որը հիմնված է ժամանակավրեպ ու անիրատեսական լիբերալ քարոզի վրա։

Ահա այդ հատվածը իմ թարգմանությամբ.

«…Այդ տխրահռչակ պատը (Բեռլինի պատը – Վ.Գ.), որը բաժանել էր այս ազգը երկու մասի, փլուզվեց ու դրա հետ միասին չարիքի կայսրությունը, և Արևելքն ու Արևմուտքը նորից դարձան մեկ։

Սակայն այս նվաճման ոգևորությունը տարավ մեզ դեպի վտանգավոր մոլորություն. մոլորություն, թե մենք հասել ենք «պատմության վերջին», որ ամեն ազգ հիմա կդառնա լիբերալ ժողովրդավարություն, որ միայն առևտրի շնորհիվ ձևավորված կապերը կփոխարինեն պետականությունները, որ կանոնների վրա հիմնված աշխարհակարգը (չարչկրկված տերմին) այժմ կփոխարինի ազգային շահը, և որ մենք արդեն կապրենք առանց սահմանների աշխարհում, որտեղ ամեն մարդ աշխարհի քաղաքացի է։

Սա հիմար գաղափար էր, որը անտեսում էր թե՛ մարդկային բնույթը, թե՛ մարդկային պատմության 5000 և ավելի արձանագրված տարիների դասերը։

Եվ այդ մոլորությունը շատ թանկ արժեցավ մեզ համար»։

Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բացառապես առևտրի ու ինչ-որ ֆիկտիվ փաստաթղթերի վրա հիմնված անվտանգության համակարգը շատ թանկ է նստելու նաև մեզ վրա»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել

Ձեզ գուցե հետաքրքրի