Ըստ էության 11 ամիս առաջ - 21:30 12-09-2025

Ըստ էության․ Փաշինյանին մի քանի ամիս է մնացել․ 2026-ի հունիսի 8-ին այլ իրականություն ենք ունենալու

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ-իրավաբան Նաիրի Սարգսյանին։

Նրա հետ խոսել ենք քաղաքական ուժ ձևավորելու, 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու, որպես քաղաքական ուժ հասարակության անվստահությունը վերացնելու, Նիկոլ Փաշինյանի հեեռացումը ցանկացող ուժերի հետ համագործակցելու, եկամուտների համընդհանուր հայտարարագրման, չհայտարարագրված քաղաքացիներին տուգանելու, օգոստոսի 8-ի վաշինգտոնյան հռչակագրի և մի շարք այլ հարցերի շուրջ։

Սարգսյանը նշում է, որ գոյություն ունի խնդիր, լուծումը կա, դերակատարը պետք է փոխվի, որպեսզի խնդիրը լուծվի։ Նրա խոսքով՝ վաշինգտոնյան փաստաթուղթն ավելի շատ հարցեր առաջացնող փաստաթուղթ է, քան պատասխաններ տվող։

«Սա ավելի շատ փաստաթուղթ է ոչ մի բանի մասին, քան որևէ բանի մասին։ Սա ավելի շատ փաստաթուղթ է ոչ թե ՀՀ հետագա անկախության երաշխավորման մասին, այլ Նիկոլ Փաշինյանի 2026-ին վերարտադրման հիմքերի մասին»,- ասաց նա։

Անդրադառնալով բանակում ծառայելու ժամկետի կրճատման իշխանության մտադրությանը, Սարգսյանը նկատեց՝ դա Թուրքիայի ուղիղ պահանջն է։ «Առաջինը կատարում է Թուրքիայի ուղիղ պահանջը, էլ ոնց ասեն, որ մեր հասարակությունը հասկանա, որ Թուրքիան ուղիղ պահանջում է բանակի գլխատում, լուծարում վերջնականապես։ Դրանք կիրականացնեն բյուջեի կրճատումով, սպայական կազմի փոփոխությունով, ժամկետի կրճատումով»,- նշեց նա։ Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը

Ձեզ գուցե հետաքրքրի