copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 19:42 25-03-2026

Իրանից գազամատակարարումը շարունակվում է. թուրք նախարար

Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարություն է տարածել Իրանից դեպի Թուրքիա գազամատակարարման վերաբերյալ։

Նշենք, որ Իսրայելը հարվածներ էր հասցրել Իրանի «Հարավային Պարս» գազի հանքավայրին, ինչի հետևանքով Իրանը դադարեցրել է դեպի Թուրքիա բնական գազի մատակարարումը։

Բայրաքթարը մասնավորապես նշել է. «Իրանից գազամատակարարումը շարունակվում է և գազի պահուստները լցված են 71-ով»։

Նա նաև հայտնել է, որ այս պահի դրությամբ գազամատակարարման հետ կապված ոչ մի խնդիր չկա։

Ermenihaber