copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 15:35 25-03-2026

Հունգարիան դադարեցնում է գազի մատակարարումը Ուկրաինա

Հունգարիան դադարեցնում է գազի մատակարարումը Ուկրաինա, քանի դեռ չի վերականգնվել Ռուսաստանից նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարով, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:

«Մենք աստիճանաբար կդադարեցնենք գազի մատակարարումը Հունգարիայից Ուկրաինա, իսկ գազի մնացած ծավալը կպահենք երկրի ներսում: Քանի դեռ Ուկրաինան նավթ չի մատակարարում, նա Հունգարիայից գազ չի ստանա»,- ասել է Օրբանը: