Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 23:41 24-03-2026

ԱՄՆ-ն մոտենում է Ուկրաինայի հակամարտության հնարավոր կարգավորմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մոտենում է ուկրաինական հակամարտության հնարավոր կարգավորմանը:

Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Ես կարծում եմ, որ նրանք (Ռուսաստանն ու Ուկրաինան) մոտ են այդ կարգավորմանը։ Ես դա վաղուց եմ ասում. ես ավարտեցի ութ պատերազմ, և նրանցից յուրաքանչյուրը պետք է ավելի բարդ լիներ, քան սա», - ասել Է Թրամփը լրագրողներին Օվալաձև աշխատասենյակում։