Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 22:57 24-03-2026

Տարածաշրջանում կայունություն կարող է հաստատվել, եթե հարգանք ցուցաբերվի ժողովուրդների կամքի նկատմամբ. ՓԵզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է․

«Այսօր աշխարհի բազմաթիվ երկրներում մարդիկ բարձրաձայնում են իրենց ձայնը։

Պակիստանում, Թուրքիայում, Իրաքում, Լիբանանում, Եգիպտոսում և արաբական երկրներում մարդիկ բարձրաձայն մերժում են ԱՄՆ-ին, Իսրայելին և նրանց կողմից իրականացվող գործողությունները։

Աշխարհի ազատ մարդկանց սրտերը սիոնիստների կողմում չեն։ Տարածաշրջանում կայունություն կարող է հաստատվել, եթե հարգանք ցուցաբերվի ժողովուրդների կամքի նկատմամբ»։