Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 19:34 24-03-2026

Հանրայնացրեք 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. նամակ՝ խմբակցությունների ղեկավարներին

Հանրային–քաղաքական գործիչներն ու 44–օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր հավաքվել էին Ազգային ժողովի շենքի դիմաց և պահանջում են հրապարակել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը։

Լրագրողների հետ զրույցում «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ Գևորգ Գևորգյանն ընթերցեց խմբակցությունների ղեկավարներ Հայկ Կոնջորյանին, Հայկ Մամիջանյանին, Սեյրան Օհանյանին, Անդրանիկ Քոչարյանին ուղղված նամակը:

Նամակում նշված են 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակն ու հիմնական գործառույթները, ինչպես նաև այն, որ զեկույցը պետք է հանրայնացվեր, սակայն զեկուցն այդպես էլ չի հանրայնացվել:

Գևորգյանը նշում է, որ որևէ մեկը, այդ թվում՝ ԱԺ նախագահը, իրավունք չունի արգելելու զեկույցի հանրայնացումը որևէ պատճառաբանությամբ, նամակում նշված են իրավական պատճառաբանությունները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը

Ձեզ գուցե հետաքրքրի