Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 20:37 24-03-2026

Ֆիդանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի թեմայով

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդիան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդի հետ: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության տեղեկացմամբ՝ կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում սկսված պատերազմին վերջ դնելու համար ընթացող աշխատանքները:

Բացի այդ, տեղեկացվում է, որ Ֆիդանը հեռախոսազանգ է ունեցել նաև իր գերմանացի գործընկերոջ՝ Յոհան Վադեֆուլի հետ: Այս դեպքում ևս օրակարգային են եղել Իրանի դեմ տարվող պատերազմի ավարտին միտված շփումները:

Զուգահեռ նշենք, որ ամերիկյան «Axios» լրատվակայքը տեղեկացնում է, որ Պակիստանը, Եգիպտոսը և Թուրքիան ակտիվորեն աջակցում են ԱՄՆ-Իրան բանակցություններ սկսելու գործընթացին: Ըստ այդմ՝ միջնորդները ծրագրում են մինչ ընթացիկ շաբաթվա վերջ՝ հնարավորինս շուտ, Իսլամաբադում հանդիպում կազմակերպել ամերիկացի և իրանցի ծանրակշիռ պաշտոնյաների միջև:

Աղբյուր՝ Ermenihaber