Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 13:14 24-03-2026

Մենք անհանգստացած չենք, մենք տժժում ենք, ես կոնկրետ տժժում եմ մնացածի վրա. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Արցախը հանձնել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, երբ Հայաստանի Հանրապետությունն էին կտոր-կտոր տալիս ռուսներին, երբ սխալ բանակցություններ էին վարում», - այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Ալեն Սիմոնյանը:

«Ուզում եմ Ռոբերտ Քոչարյանին կամ այլ ընդդիմադիր ուժի առաջարկել՝ մեկ շաբաթ ուղիղ եթերով որևէ տեղ գնալ ու ուղղակի քայլել ու այդ հարցերի բոլոր պատասխանները, ինձ թվում է, Քոչարյանը կգտնի:

Լրագրողի դիտարկմանը, թե ասում են՝ Փաշինյանը ռեյթինգի խնդիր ունի, Սիմոնյանը պատասխանեց.

« Կարող ա և ռեյթինգի խնդիր ունի, քաղաքական գործիչ ա, Ռոբերտ Քոչարյանն ընդհանրապես ռեյթինգ չունի: Մենք անհանստացած չենք, մենք տժժում ենք: Կոնկրետ ես տժժում եմ մնացածի վրա»:

Ամենից շատ դիտված