Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 22:07 23-03-2026

Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ:

Այս մասին գրում է ԻՌՆԱ լրատվականը. «Կողմերը քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները և Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքները։

Արաղչին վերահաստատել է Թեհրանի անսասան վճռականությունը՝ պաշտպանելու իր ազգային անկախությունն ու տարածքային ամբողջականությունը։

Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ երկրի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ ուղղված սպառնալիքները «բացահայտ նշան են ռազմական հանցագործության և ցեղասպանության»։ Նա նաև ընդգծել է, որ նման գործողությունների դեպքում Իրանի պատասխանը կլինի «արագ և վճռական»։