Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 2 ամիս առաջ - 20:56 23-03-2026

Նիկոլը ներողություն խնդրեց, բայց իր գեբելսները ինտենսիվորեն շարունակում են ատելություն սերմանել արցախցի կնոջ հանդեպ

Քաղաքագետ Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը.

Հոլոքոստի մասին պատմող «Դավադրություն» ֆիլմում կա մի դրվագ, որտեղ Ռեյխսքարտուղարության ներկայացուցիչ Կրիցինգերն ընդդիմանալով գազային խցիկների գաղափարին` ժողովի մասնակիցներին ասում է.

–Հրեաների կանխամտածված ու մասսայական բնաջնջումը Ռեյխի կողմից բացառված է, այդ մասին առերես զրույցում ինձ ասել է անձամբ Հիտլերը։

Ի պատասխան ԷսԷս-ի ղեկավար Հեյդրիխը սառնասիրտ մարդասպանի ժպիտով պատասխանում է.
– Այո, և նա շարունակելու է Ձեզ ասել այդպես։

Հիմա ինչի՞ սա հիշեցի. թե բա «Նիկոլը ներողություն խնդրեց»։

Նիկոլը ներողություն խնդրեց, բայց իրա փայ գեբելսները ինտենսիվորեն շարունակում են ատելություն սերմանել էդ կնոջ հանդեպ` գործի դնելով մի քանի լրատվամիջոց (էդ թվում ռեյխի պաշտոնաթերթը), ֆեյքերի ֆաբրիկա ու գավնամյոտ տատիների գումարտակներ։

Ու դրա հաշվարկը շատ պարզ ա. մենք` ֆեյսբուքի փոքր կենտրոնը, «միջազգային հանրությունն» ենք, մեր առաջ Հիտլերը պիտի պահի իրա դեմքը, իսկ այ բուն մարդատյաց մեքենան աշխատում է հարյուրհազարավոր մարդկանց վրա` հիմնավորելու, որ «տո դրան տեղն ա, տեսել ե՞ք ինչեր էր գրել ձեր մասին, համ էլ ձեր փայ հացը կերել ա։ Ու առհասարակ տարօրինակ չի՞, որ գիրքը ձեռքին, երեխեն կողքը, ջահել արցախցի կինը հայտնվեց վարչապետի հենց դիմացի նստարանին, էդ սաղ էմոցիոնալ սիմվոլիկա ա, էսի հաստատ ռուսական դավադրություն ա»։

Էս ա իրողությունը, մնացածը Արարատում բուծած կոկորդիլոսի արցունքներ են, որով ուզում են լվանալ Նիկոլի անդառնալիորեն կեղտոտ քաղաքական երեսը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել