Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 5 ամիս առաջ - 18:35 23-03-2026

Դու ով ես, որ Վեհափառին ինչ-որ բան արգելես, այ սատանա․ հարցում՝ Էջմիածնում

Ամենայն Հայոց Կաթողիկոսը չի կարողացել մասնակցել Իլյա Բ-ի հուղարկավորությանը, ինչը հասարակության մեջ լայն արձագանք է առաջացրել։

Oragir.News-ն այցելել է Էջմիածին և փորձել պարզել՝ քաղաքացիները որքանո՞վ են բարոյական համարում Վեհափառի մասնակցության արգելումը վրաց պատրիարքի հուղարկավորությանը։

Հարցվածների մեծ մասը խիստ քննադատաբար վերաբերվեց տեղի ունեցածին՝ այն որակելով անընդունելի քայլ։

Քաղաքացիներից մեկը նշեց.

«Միանշանակ դեմ եմ։ Դա ազգի ամոթն է։ Սև բիծ է թողում, հերթական անգամ անընդունելի քայլ է։ Եկեղեցին մերն է, կաթողիկոսը մերն է, մենք պաշտում ենք մեր Վեհափառին։ Անմարդկային վերաբերմունք է»։

Մեկ այլ հարցված էլ ընդգծեց, որ նման որոշումները վնասում են պետությանը.

«Էս կառավարությունը ի՞նչ որոշումներ է կայացնում։ Սա սխալ է։ Եթե նման բաներ շարունակվեն, շատ սխալ հետևանքներ կլինեն»։

Քաղաքացիներից մեկի կարծիքով՝ հարցը նաև ինքնության պահպանման հետ է կապված․

«Ես ազգությամբ եզդի եմ, բայց մասնակցել եմ Վեհափառի աջակցման ակցիաներին։ Եթե հոգևոր առաջնորդին են թիրախավորում, հետո ամբողջ ինքնությունն է փլուզվում։ Թող մի հատ նայեն՝ ուրիշ ազգերը ոնց են համախմբված»։

Մեկ այլ անցորդ էլ ասաց․

«Վեհափառին ոչ մեկն իրավունք չունի նման հարցերում արգելելու։ Եկեղեցին անկախ է, բոլորս պետք է սատարենք նրան»։

Եղան նաև ավելի զուսպ գնահատականներ․

«Գիտե՞ք ինչ, ես քաղաքականության հետ կապ չունեմ։ Բայց մարդը կգնար, կմասնակցեր, իր օրհնանքը կտար, հետ կգար։ Ինչո՞ւ թույլ չտվեցին»։

Որոշ քաղաքացիներ հրաժարվեցին մեկնաբանել թեման՝ նշելով.

«Խնդրում եմ՝ ինձնից մի հարցրեք, չեմ զբաղվում էդ հարցերով»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
09:38 Թրամփը սպառնացել է արգելել Bombardier ինքնաթիռների վաճառքը ԱՄՆ-ում
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա