Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին 2 ամիս առաջ - 18:16 23-03-2026

Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվել են հանդիպել առաջիկայում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են հանդիպել առաջիկայում։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ Կրեմլը տեղեկացրել էր, որ Պուտինն ու Փաշինյանը զրուցել են հեռախոսով, քննարկել են երկու երկրների հարաբերությունների զարգացումը, այդ թվում` առևտրատնտեսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում համագործակցությունը։

«Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի շրջանակին վերաբերող հարցեր և պայմանավորվել են առաջիկա հարմար առիթով քննարկումը շարունակել հանդիպման ձևաչափով»,– ասված է ՀՀ վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։