Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 17:02 23-03-2026

Տարաշարջանի երկրները պետք է պատասխանատվության ենթարկեն ԱՄՆ-ին․ Արաղչի

Մերձավոր Արևելքի երկրները պետք է պատասխանատվության ենթարկեն ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցում ստեղծված ճգնաժամի համար։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

«Հորմուզի նեղուցում դիտվող անկայունությունը Միացյալ Նահանգների և սիոնիստական ռեժիմի սանձազերծած ռազմական ագրեսիայի ուղղակի հետևանքն է, և Մերձավոր Արևելքի ու ամբողջ աշխարհի երկրները պետք է պատասխանատվության ենթարկեն այս իրավիճակի մեղավորներին՝ իրենց հանցագործությունների համար», - նրա խոսքերն է մեջբերում Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունն իր Telegram-ալիքում։