copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 12:44 23-03-2026

Փարիզի քաղաքապետ է ընտրվել սոցիալիստ Էմանուել Գրեգուարը

Ֆրանսիայի ձախակողմյան կուսակցությունների կոալիցիայի թեկնածու Էմանուել Գրեգուարը հաղթանակ է տարել Փարիզի քաղաքապետի ընտրություններում։

Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Le Figaro թերթը։

Ընտրությունների արդյունքներով Գրեգուարը ստացել է ձայների 50,52%-ը։

Նրա հիմնական մրցակիցը՝ աջ ուժերը ներկայացնող մշակույթի նախկին նախարար Ռաշիդա Դատին, զբաղեցրել է երկրորդ տեղը՝ հավաքելով ձայների 41,52%-ը։ Երրորդ տեղում է ծայրահեղ ձախ «Չհնազանդվող Ֆրանսիա» կուսակցության թեկնածու Սոֆյա Շիկիրուն, ով ստացել է ձայների մոտ 8%-ը։

Գրեգուարը 48 տարեկան է։ 2018-2024 թվականներին նա զբաղեցրել է Փարիզի քաղաքապետ Աննա Իդալգոյի տեղակալի պաշտոնը։

Ամենից շատ դիտված