copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 20:56 22-03-2026

Իլյա II-ին հուղարկավորել են Սիոնի տաճարում

Նորին Սրբություն և Երանություն, Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ը թաղվեց Սիոնիի Պատրիարքական տաճարում: Թաղումից առաջ եկեղեցում մատուցվեց հոգեհանգստի արարողություն՝ ի հիշատակ Նորին Երանության: Գրում են վրացական լրատվամիջոցները։

Պատրիարքը Սուրբ Երրորդության տաճարից թափորով տարվեց Սիոնիի Պատրիարքական տաճար: Նրա մարմինը Սամեբայի տաճարից տարվեց «Մենք սիրում ենք քեզ, Պատրիարք» բացականչությունների և ծափահարությունների ներքո: Սամեբայից մինչև Սիոնիի տաճար ամբողջ պարագծով տեղակայված էին վրացական դրոշներ կրող զինվորականներ:

Հազարավոր մարդիկ մասնակցեցին հուղարկավորության արարողությանը: