Նոա - Շիրակ՝ 3։0․ Պրեմիեր լիգայի 19-րդ տուրը եզրափակվեց
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրը եզրափակվեց Նոա - Շիրակ խաղով:
Աբովյանի քաղաքային մարզադաշտում տեղի ունեցած խաղում Հայաստանի գործող չեմպիոն Նոային հաջողվեց երեք անպատասխան գնդակ ուղարկել Շիրակի դարպասը: Նոայի կազմում աչքի ընկան Գուստավո Սանգարեն, Նարդին Մուլահուսեյնովիչն ու Հելդեր Ֆերեյրան: