copy image url
Ավելին 5 ամիս առաջ - 14:36 22-03-2026

Մարգարիտա Սիմոնյանի և Տիգրան Քեոսայանի երեխայի մոտ անբուժելի հիվանդություն է հայտնաբերվել

RT հեռուստաալիքի և «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և ռեժիսոր Տիգրան Քեոսայանի երեխաներից մեկն անբուժելի հիվանդ է։ Այս մասին Սիմնյանը պատմել է Բորիս Կորչևնիկովին տված հարցազրույցում՝ «Վեստի» ինֆորմացիոն ծառայության համար։

Նա ասել է, որ այդ մասին իմացել է 2024 թվականի դեկտեմբերին, երբ իր ամուսինը նոր էր ընկել կոմայի մեջ։
«Երբ Տիգրանը կոմայի մեջ ընկավ, պարզվեց, որ մեր երեխաներից մեկը ծանր ու անբուժելի հիվանդ է։ Եվ դա հնարավոր չէ բուժել։ Ես չեմ ուզում խոսել այդ մասին։ Պարզապես հասկանալու համար՝ այդպես չի լինում. սիրելիդ ընկնում է կոմայի մեջ, 40 օր անց պարզվում է, որ երեխադ է հիվանդ։ Պարզապես աղետ։ Դա միակ բանն էր, որն այն ժամանակ ինձ «դուրս հանեց» հիվանդանոցից»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ երբ Քեոսայանը հայտնվել է կոմայի մեջ, ինքը հոսպիտալացվել է նրա հետ միասին և մտածել է, որ հիվանդանոցում նրա կողքին կլինի միշտ։ Բայց նա ստիպված է եղել իր բոլոր հոգեկան ուժերը լարելով այդ ամենին զուգահեռ շատ աշխատել, որպեսզի հասցնի խնամել կոմայի մեջ գտնվող ամուսնուն և հիվանդ երեխային։

Արդեն սեպտեմբերի 1-ին նա պարզել է, որ իր մոտ քաղցկեղ են հայտնաբերել։
«Երբ ես եկա հետազոտվելու, կարծում էի, թե միջկողային նևրալգիա ունեմ։ Եկել էի Տիգրանի մոտ հիվանդանոց և մտածեցի՝ քանի որ արդեն հիվանդանոցում եմ, միաժամանակ գնամ տեսնեմ՝ ինչ խնդիր կա... Երբ իմացա, սկսեցի հիստերիկ ծիծաղել... այդպես չի լինում։ Ու այս ամենը 9 ամսվա ընթացքում։ Դե, ինչ-որ կերպ ապրում եմ»,- ասել է Սիմոնյանը։

Ուռուցքաբաններն ասել են, որ հիվանդությունը հրահրվել է սթրեսի և այն ապրումների պատճառով, որոնք նա ապրել է անցյալ ձմեռվանից։ Քանի որ դեռ նոյեմբերին, ստուգման ժամանակ, նրա մոտ ոչինչ չկար, իսկ կրծքագեղձի քաղցկեղի գենետիկ հավանականությունը հավասար էր զրոյի։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող