Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 8 ամիս առաջ - 18:21 08-09-2025

Մարգարիտա Սիմոնյանի մոտ քաղցկեղ է ախտորոշվել

Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի մոտ քաղցկեղ է ախտորոշվել:

Այս մասին գրում է The Moscow Times-ը՝ հղում անելով մեդիայում Սիմոնյանին մոտ կանգնած աղբյուրին:

Ըստ աղբյուրի՝ որոշվում է Russia Today-ում նրա աշխատանքը շարունակելու հարցը և դիտարկվում է նրա հեռանալու տարբերակը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է ծանր հիվանդության և առաջիկա վիրահատության մասին: