copy image url
Ներքին Միտք 4 ամիս առաջ - 13:56 22-03-2026

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս. Շարմազանովը՝ Փաշինյանին

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

«Նիկոլ, այ տենց գոռա, որ ազգը քո իրական դեմքը տեսնի։

Արցախցի աղջկան երեսով ես տալիս ու ասում ես՝ ՀՀ քաղաքացին միլիարդներ է ծախսել Արցախի վրա:
Իրո՞ք…բա գոռում էիր ՝Արցախը Հայաստան է եւ վերջ,որդուդ Արցախ ծառայության էիր ուղարկում,Շուշիում պարում էիր ինքնամոռաց։

Հիմա եկել երեսով ես տալիս,թե Արցախի համար միլիարդներ է ծախսվել։
Կամ արցախցի աղջկան ասում ես՝ ինչու՞ եք թռել Արցախից։

Արցախցին չի թռել, արցախցին չի ուրացել իր պայքարն ու գերեզմանները՝ գերադասելով Արցախից հեռու ,բայց ադրբեջանական ստրկության մեջ չապրել։

Արցախցին ,ամիսներ շարունակ բլոկադայի մեջ է ապրել,բայց Ադրբեջանից բերված հացը չի կերել։
Հասկանու՞մ ես, արցախցին գերադասել է քաղցած մնալ, բայց իր որդիներին սպանող թշնամու տված հացը չի վերցրել։

Դու դա չես էլ հասկանա։
Իսկ իրականում էս պատմության մեջ թռածը դու ես՝ Նիկոլ Փաշինյան։
Դու ես թռել Արցախից՝ հանձնելով այն Ադրբեջանին։

Դու ես թռնում Հայաստանից՝ մերժելով Անկախության հռչակագիրը։
Հուսով եմ ժողովրդի աչքերը կբացվի ու շուտով կավարտվի Հայաստանի ամոթի ժամանակաշրջանը»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել