Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 12:45 22-03-2026

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մարտի 22-ին՝ ժամը 10:00- 22:00-ը, կդադարեցվի Մեղրի համայնքի Վարդանիձոր գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: