copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 11:25 22-03-2026

Արաբական երկրները «վերջին նախազգուշացումն» են ուղարկել Իրանին. Ֆիդան

Արաբական երկրները Իրանին «վերջին նախազգուշացում» են ուղարկել իրենց տարածքին հարվածների հետ կապված. այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը Հաքան Ֆիդանը:

Ծոցի երկրները բախվում են ինտենսիվ հրետակոծության, և նրանց առաջնորդները տարակուսանք են հայտնում, թե ինչու են իրենք թիրախավորվում։ Նրանք ընդգծում են, թե չեն մասնակցում ներկայիս հակամարտությանը և հարձակումները համարում են անհիմն՝ պահպանելով համաչափ պատասխանի իրավունքը, Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքերն է մեջբերում TRT Haber-ի։

«Ռիսկերը մեծացել են, և Անկարան չի ցանկանում, որ ամբողջ տարածաշրջանը ներքաշվի երկարատև պատերազմի մեջ, ուստի շարունակում է դիվանագիտական հիմքեր ստեղծել կարգավորման համար»,- ասել է Ֆիդանը։

Ամենից շատ դիտված