copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 09:45 21-03-2026

Փաշինյանը Չարենցավան գալուց առաջ ուժայինների միջոցով մեկուսացնել է տալիս չարենցավանցիներին. Գևորգ Հակոբյան

Գևորգ Հակոբյանը ֆեյսբուքում գրառում է արել՝ կցելով լուսանկարներ:

«Ուժեղ վարչապետ Ն. Փ.-ը Չարենցավան գալուց մեկ օր առաջ ուժայինների միջոցով մեկուսացնել է տալիս շարքային չարենցավանցիներին։ Այսօր մի քանի ընկերներով ծանուցումներ ստացանք, որ վաղը՝ մարտի 21-ին, Ն. Փ.-ի այցին զուգահեռ մեզ հրավիրում են քննչական «հարցաքննության»։

Զավեշտն այն է, որ նույն քննիչը նույն օրը՝ նույն ժամին, երեքիս էլ նույն ծանուցումներն է ուղարկել։