86 տարեկանում մահացել է հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը: Դերասանի մահվան լուրը հրապարակվել է նրա սոցիալական ցանցերում։
Մեկ օր առաջ նրան տեղափոխել էին Հավայան կղզիների Կաուայի կղզու հիվանդանոց: Դերասանի հոսպիտալացման պատճառի վերաբերյալ որևէ տեղեկություն չի հրապարակվել:
Ամերիկյան լրատվամիջոցները հայտնել են, որ դերասանը և մարտարվեստի վարպետը մարզվել է մինչև հոսպիտալացումը: