Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 18:55 20-03-2026

Եկեղեցու համար կինը շարունակությունն է աստվածային արարչագործության. Տեր Պսակ

Հայ Առաքելական Եկեղեցին այն միակ կառույցներից է, որ 2000 տարի և ավելի գովերգում է կնոջ կարևորությունը. մեզ համար կինը առաջին հերթին այն մայրն է, որը կյանք է տալիս և կարծես թե շարունակությունն է դառնում աստվածային արարչագործության. մեզ համար ամենանվիրական ամեն ինչը մայր բառով ենք բոնորոշում, եկեղեցու մեջ կնոջ կերպարն ամբողջանում է Սուրբ Աստվածածնի կերպարով:

Այս մասին «Կանայք, ովքեր փոխում են մեր քաղաքը» պանելային քննարկման ժամանակ իր ելույթում ասաց
Տեր Պսակը:

Նա նշեց, որ թերևս աշխարհի վրա չկա այդպիսի քրիստոնյա պետություն և եկեղեցի, որ Աստվածածնին նվիրված ամենաշատ նվիրված եկեղեցիներն ունենա, որ ունենք մենք:

«Այսօր շատերը փորձում են, հիմնականում տղամարդիկ, մեղադրել կանանց, որ առաջին մեղքը կնոջ միջոցով մտավ աշխարհ, բայց իրականությունն այլ է. Ադամն ինքը դարձավ պատճառ, որ շպեսզի կինը տուրք տա չարի խարդավանքներին և գայթակղությանը»,- ասաց Տեր Պսակը:

Վերջինս վստահություն հայտնեց, որ կանայք շատ ուժեղ են՝ հակառակ ընդունված կարծիքի, որ կանայք թույլ սեռ են:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
09:38 Թրամփը սպառնացել է արգելել Bombardier ինքնաթիռների վաճառքը ԱՄՆ-ում
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա