copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 20:42 19-03-2026

ՔԿ-ն Սամվել Կարապետյանին թույլատրել է Ֆեյսբուքով տեսաուղերձ հրապարակել

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին թույլատրվում է Ֆեյսբուքով տեսաուղերձ հրապարակել:

Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնել են, որ բավարարել են գործարարի պաշտպան Արամ Վարդևանյանի դիմումը:

Վերջինս միջնորդել էր Սամվել Կարապետյանի կողմից տեսաուղերձով հանդես գալու թույլտվություն ստանալ:
ՔԿ-ն, մասնավորապես, նշում է, որ թույլատրվել է մեղադրյալ Կարապետյանին «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական գործունեության, ծրագրերի և մոտեցումների ներկայացման համատեքստում Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակել տեսաուղերձ: