Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 16:19 19-03-2026

Կեղտաջրերը լցվում են նկուղ, բակն էլ անանցանելի դարձնում․ Վիլնյուս 53 շենքում գարշահոտ է (տեսանյութ)

Երևանի Վիլնյուսի 53 հասցեի բնակիչները ահազանգում են՝ յուրաքանչյուր անձրևից հետո իրենց բակը ողողվում է կոյուղաջրերով՝ ստեղծելով հակասանիտարական պայմաններ և լուրջ անհարմարություններ։

Oragir.News-ի հետ զրույցում բնակիչներից մեկը պատմեց, որ խնդիրը նոր չէ․ այն առկա է արդեն երկար ժամանակ և պարբերաբար կրկնվում է։

«Բավականին հաճախ է լինում։ Գալիս են, ժամանակավոր մաքրում են, մի քիչ անց նորից նույն վիճակն է։ Դա լուծում չէ»,- նշեց բնակիչը։

Նրա խոսքով՝ խնդիրը կապված է հին և մաշված համակարգի հետ, որը չի դիմանում ծանրաբեռնվածությանը, հատկապես անձրևների ժամանակ։

«Համակարգը շատ հին է, պետք է ամբողջությամբ փոխվի կամ հիմնովին վերանորոգվի»,- ընդգծեց նա։

Բնակիչները նշում են, որ երբ կոյուղին խցանվում է, ջուրը դուրս է գալիս լյուկերից և տարածվում ամբողջ բակում՝ երբեմն անհնար դարձնելով տեղաշարժը։

«Երբ լցվում է, ամբողջ բակով է տարածվում։ Երբեմն նույնիսկ մեքենայով ենք խուսափում մտնել բակ»,- պատմում է նա։

Խնդիրն, ըստ բնակչի, առավել սրվում է անձրևներից հետո․

«Մաքրումից հետո մի քիչ ժամանակ անցնում է, բայց հենց ուժեղ անձրև է գալիս, նորից նույն վիճակն է»։

Բնակիչները բազմիցս դիմել են պատկան մարմիններին։ Համայնքապետարանը արձագանքել է և իրականացրել ժամանակավոր մաքրման աշխատանքներ, սակայն խնդիրը համակարգային լուծում չի ստացել։ Ավելին՝ համայնքապետարանը ասել է, թե իրենց գործառույթը չէ, «Վեոլիա Ջուրն» է պատասխանատու։

Բնակիչները նշում են, որ իրավիճակը վերջին շրջանում նույնիսկ վատթարացել է՝ կոյուղու խողովակն էլ է վնասվել, ու հիմա կոյուղաջուրը լցվում է նաև շենքի նկուղ։

Նրանք պահանջում են ոչ թե ժամանակավոր, այլ խնդրի հիմնավոր լուծում։

«Մեր պահանջը մեկն է՝ համակարգը պետք է փոխվի, որ այս խնդիրը վերջնականապես լուծվի»,- ասում են նրանք։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել