Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 16:05 19-03-2026

Որդուս 7 տարի փնտրում եմ, բայց ոչ մի լուր չունեմ․ ուզում եմ Փաշինյանին հանդիպեմ

Կառավարության դիմաց իրականացվող ակցիայի ընթացքում քաղաքացիներից մեկը խոսեց իր անհայտ կորած որդու վերաբերյալ՝ նշելով, որ տարիներ շարունակ չի կարողանում որևէ հստակ տեղեկություն ստանալ նրա ճակատագրի մասին։

«Ունեցել ենք դեպքեր, երբ փողով մարդկանց «անհայտ կորած» են գրել։ Իմ տղայի դեպքում էլ նույնը տեղի ունեցավ։ Ասում եմ ուղիղ՝ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Գասպարյանի ժամանակ, փողով իմ երեխային գրել են անհայտ կորած։ Արդեն 7 տարի է՝ ես պայքարում եմ, բայց որևէ արդյունք չկա», – նշեց քաղաքացին։

Նրա խոսքով՝ 2018 թվականի հեղափոխությունից հետո ինքը հույս է ունեցել, որ իրավիճակը կփոխվի։

«Կապանից եկել եմ Երևան, մասնակցել եմ ակցիաներին, մտածել եմ՝ գոնե իշխանության փոփոխությունից հետո իմ երեխայի հարցը լուծում կստանա։ Մինչ հեղափոխությունը մի քանի անգամ հանդիպել եմ Նիկոլ Փաշինյանին, ասել էր՝ հիմա ոչինչ չի կարող անել։ Հետո, արդեն իշխանության գալուց հետո, մայիսի 14-ին հանդիպեցինք, զարմացավ, որ մինչև հիմա որևէ լուր չկա որդուս մասին և խոստացավ աջակցել», – պատմեց նա և հավելեց՝ մինչ օրս որևէ առաջընթաց չի գրանցվել։

«Տարբեր պաշտոնյաների են ներգրավում, ղեկավարներ են փոխվում, բայց ամեն ինչ մնում է թղթի վրա։ Ասում են՝ գործը կա, ուսումնասիրում են, բայց իրականում ոչ մի արդյունք չկա։ Ոչ մի լուր չունեմ իմ երեխայից», – ասաց քաղաքացին։

Նա նաև նշեց, որ բազմիցս փորձել է հանդիպել Ազգային անվտանգության ծառայության ղեկավարության հետ, սակայն չի հաջողվել։

«Դիմում եմ, գնում եմ, բայց չեն ընդունում, ուղարկում են մի տեղից մյուսը՝ դատախազություն, քննչական։ Բոլորը տեղյակ են, բայց հարցը չի լուծվում։ Խնդրում եմ՝ հանձնարարական տրվի, որպեսզի լրջորեն զբաղվեն իմ երեխայի գործով», – հավելեց նա։

Քաղաքացին ընդգծեց, որ տարիների ընթացքում տարբեր պաշտոնյաների հետ շփումներ է ունեցել, սակայն արդյունք չի եղել։

«Պարոն Փաշինյան, դուք խոստացել եք, որ իմ երեխային կգտնեք։ Ես ձեզ վստահում եմ՝ վերականգնեք արդարությունը և օգնեք պարզել որդուս ճակատագիրը», – եզրափակեց ակցիայի մասնակիցը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին