Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:00 23-03-2024

Եղեռնի օրը փեդով հարվածել են որդուս գլխին ու սպանել․ գյումրեցի կինը դիմում է Փաշինյանին

Այսօր՝ մարտի 23-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավելի քանի երկու ժամ տևած մարզային նիստի ընթացքում մի խումբ քաղաքացիներ դրսում սպասում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ փոխանցելու իրենց դիմում-նամակները:

Oragir.News-ի զրուցակիցը Ալվարդ Հարությունյանն է, որի խոսքով՝ ինքը որդեկորույս մայր է և եկել է, որ իր խոսքը վարչապետին ասի.

«Եկել եմ, որ պահանջեմ, որ գործի լիարժեք բացահայտումը լինի, գործին տրվի իրավական գնահատական: Էսպես որ գնաց, ժամանակի ընթացքում Հայաստանը կդառնա հանցագործների, կրիմինալի երկիր, որովհետև էրեխես դաժանաբար սպանվել է, ոչ մի քննություն չի իրականացվում: Ներկա պահին որոշել են գործը կարճել՝ պատճառաբանելով, որ իբրև որդիս ապօրինի մտել է Աշոտ Խուրշուդյանի բնակարան»:

Մոր խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել 2022 թվականի ապրիլի 24-ին.

«Երկու տարի ինձ թոփի գնդակի պես չլել են, ոչ մի իրավական գնահատական չկա: Նույնիսկ Ոստիկանությունը ջանասիրաբար այդ ուղղությամբ աշխատեց՝ դեպքի հաջորդ օրը գնալով ու այդ ընտանիքին օգնել-աջակցելով, որպեսզի սարքեն, ու տպավորություն լինի, որ տուն է մտել որդիս»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին