copy image url
Մամուլ 5 ամիս առաջ - 08:31 19-03-2026

ՔՊ-ն պատուհաս է դարձել Կենտրոնի բնակիչների գլխին. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Քաղպայմանագիրը» Երեւանի սրտում՝ Կասկադում, վերջերս կուսակցության գրասենյակ է վարձել եւ պատուհաս դարձել տարածքում ապրող ու գործունեություն իրականացնողների համար։ Զրոյից վերանորոգած գրասենյակում, պարզվում է՝ կապի խլացուցիչներ են նաեւ տեղադրել եւ հարկ եղած դեպքում միացնում են դրանք ու այդ ընթացքում շենքում եւ մոտակա հատվածներում խլացնում բջջային կապը։ Հավանաբար, շարքային կուսակցականները վախենում են, որ իրենց էլ կգաղտնալսեն իրենց հեռախոսների միջոցով։

Մենք հայտնել ենք, որ խորհրդարանի իշխանական պատգամավորներից շատերն իրենց աշխատասենյակում նույնպես հատուկ սարքեր են պահում, որոնք թույլ չեն տալիս հեռախոսի միջոցով գաղտնալսում իրականացնել։ Զրույցների ժամանակ հեռախոսը դնում են այդ սարքի մեջ եւ հանգիստ շփվում։ Թե ումից են այսքան անհանգստանում, եւ ով է մեր երկրում, իշխանությունից եւ պետական կառույցներից բացի, գաղտնալսումներ իրականացնում, ոչ մեկը չգիտի:

Ամենից շատ դիտված

17:52 ՌԴ-ն առգրավում է հայկական ավտոմեքենաները. մինչև 300 հազար ռուբլի են պահանջում
22:16 Աշոտ Ղազարյանն ու կինը նշում են ամուսնության 50-ամյակը
14:15 Չսափրված զինծառայողներ՝ Պապիկյանի ստուգայցի կադրերում
09:58 Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում 50-ամյա տղամարդը մոտ 8 ամիս է՝ գիշերում է ավտոմեքենայում
19:47 Ամուսնացել է կոմպոզիտոր Գիսանե Պալյանի մեծ դուստրը՝ Մարին
12:13 Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
15:50 Հայաստանից Թուրքիա ճանապարհն անվանվել է «Նիկոլ Փաշինյանի քայլուղի»
14:21 Գագիկ Խաչատրյանի կյանքի և առողջության համար լրջագույն վտանգ է առաջացել. փաստաբան
13:47 Ալեն Սիմոնյանը կարձագանքի Ռուբեն Վարդանյանի կնոջ առաջարկին միայն տարբեր լրագրողների հետ հանդիպմանը
22:00 ԵՊՀ միլիոնանոց ներքին դրամաշնորհներն ու «զրոյական արդյունքը»՝ ռեկտորի միանձնյա ընտրության նախօրեին