copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 23:04 18-03-2026

Իրանը հարձակվել է Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանի վրա

Իրանցի զինվորականները հարձակվել են Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա։ Հարվածը դիպել է, մասնավորապես, լիցքավորող ինքնաթիռներին։

Այս մասին գրում են սոցցանցերի իրանական հատվածում։
Պայթյուն է որոտացել նաև Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում։ Տեղական հեռուստաալիքները հայտնում են Իրանի կողմից հարձակման մասին։

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է նաև Էր Ռիադի ուղղությամբ թռչող չորս բալիստիկ հրթիռներիը որսալու մասին։ Բեկորներից ոչ ոք չի տուժել։

«Էր Ռիադի ուղղությամբ արձակված չորս բալիստիկ հրթիռները բռնված և ոչնչացված են, իսկ բեկորներն ընկել են մայրաքաղաքի տարբեր թաղամասերում։ Ըստ նախնական գնահատականների՝ վնասներ և տուժածներ չկան»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված