Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 22:18 18-03-2026

Ես դատարանների դռներն եմ. իրավաբան եմ դարձել, գոնե դիպլոմս տուր, եղբայր

Oragir.News-ի հանրային հարցումներից մեկի ժամանակ Լարիսա անունով մի կին իր դժգոհությունը հայտնեց՝ ասելով, որ նա Կոնդ թաղամասում է ապրում արդեն շուրջ 20 տարի և դժգոհ է ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանություններից։

«Երբ պիտի օրենքի գերակայությունը գործի մեր Հայաստանում։ Օրենք գոյություն չունի։ Ես Քոչարյանի ժամանակից բողոքում եմ, էսքան ժամանակ դատարանների դռներն եմ, իրավաբան եմ դարձել, գոնե դիպլոմս տուր, եղբայր»,– ասաց նա։

Լարիսայի խոսքով՝ պարգևավճարների փոխարեն պետք է աջակցություն տրամադրվի բնակիչներին։

«Ոչ թե իրենք պետք է պարգևավճար ստանան, այլ տան ժողովրդին»,– նշեց նա։

Կինը նաև ասաց, որ Կոնդը քանդման եզրին է, բայց խառնաշփոթ վիճակում է։

«Թևերդ կապված աղունիկ ոնց որ լինես»,– ասաց նա։

Տիկին Լարիսան նաև դժգոհեց. «Դռան մոտ են թղթերը նայում, արի՛ փողոցում շարեմ, քննարկենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
09:38 Թրամփը սպառնացել է արգելել Bombardier ինքնաթիռների վաճառքը ԱՄՆ-ում
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա