copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 14:43 18-03-2026

Բագրատ Սրբազանի գործը կարող է հասնել մինչև Վճռաբեկ ատյան․ պաշտպան

Oragir.News-ն արդեն հայտնել է, որ Դատախազությունը պահանջում է չեղարկել Բագրատ արքեպիսկոպոսի նկատմամբ գրանցված սեփականության իրավունքը՝ վիճարկելով գույքի օտարման իրավաչափությունը։ «Խոսքը վերաբերում է մի գույքի, որը, ըստ դատախազության, նախկինում գտնվել է իրավական սահմանափակման ներքո և չէր կարող օտարվել։

Այդուհանդերձ, գույքը օտարվել է մեկ անձի, որը հետագայում այն նվիրաբերել է Բագրատ արքեպիսկոպոսին» -Oragir.News-ի հետ զրույցում ներկայացնելով հայցի մանրամասները՝ ասաց Բագրատ սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

«Ներկայում դատախազությունը հայց է ներկայացրել հենց սկզբնական ձեռքբերողի դեմ, մինչդեռ արքեպիսկոպոսը գործով հանդես է գալիս որպես երրորդ անձ»,- ներկայացրեց փաստաբանը՝ նշելով, որ փաստացի վեճը առնչվում է հենց այն գույքին, որն այժմ կապվում է արքեպիսկոպոսի անվան հետ։

Խուդոյանի խոսքով՝ տվյալ գույքը օգտագործվել է համայնքային նշանակության ծրագրերի համար․ այնտեղ իրականացվել են սոցիալական նախաձեռնություններ, մասնավորապես՝ կենտրոնի ստեղծում, որտեղ ներգրավված են եղել համայնքի բնակիչները։

«Գործն արդեն քննվել է առաջին ատյանի դատարանում, որտեղ հայցը մերժվել է, և կողմը հաղթել է։ Սակայն դատախազությունը բողոքարկել է որոշումը, և այժմ գործը գտնվում է վերաքննիչ դատարանում»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը։ Փաստաբանը նաև ընդգծեց, որ նմանատիպ գործ նախկինում ևս եղել է, որտեղ գույքը դիտարկվել է ՀՀ օրենսդրության համապատասխան հոդվածի շրջանակում ՝ մասնավորապես՝ օտարման սահմանափակումների մասով, ինչը դարձել է դատական վեճի հիմք։ «Գործը կարող է երկարատև լինել՝ հաշվի առնելով դրա բարդությունը և այն հանգամանքը, որ այն արդեն անցել է մեկ դատական ատյան և գտնվում է վերաքննության փուլում։ Չի բացառվում, որ անհրաժեշտության դեպքում գործը կարող է հասնել մինչև վճռաբեկ ատյան»,- եզրափակեց Հովհաննես Խուդոյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազությունը քաղաքացիական հայց է ներկայացրել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Կոնվերս» բանկի դեմ։

Ամենից շատ դիտված

19:00 Գազը կարող է դառնալ 600 դոլար, և կասեն՝ դա ինքնիշխանության գինն է. Զոհրաբյան
09:00 Մինչ մեզ Եվրոպա են «տանում», Սանոսյանի եղբայրը ՌԴ անձնագրով միլիոններ է դիզում
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
12:26 Աշխարհում 500 մարդ սառեցվել է՝ ապագայում վերակենդանանալու ակնկալիքով
20:55 Քաղաքացին թանկարժեք մեքենան կայանել է «Զվարթնոց»-ում. վերադառնալով՝ այն հայտնաբերել է վնասված
11:22 Պարզվել է Արտենիում Ford Transit-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը
10:56 Արգենտինայում տեղադրվել է Լիոնել Մեսսիի 26 մետրանոց հուշարձանը
20:24 Իշխան Սաղաթելյանի կինը հարցաքննության է հրավիրվել
20:37 Բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված բեռնատարը․ վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ
13:52 Վարժանքների ժամանակ վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում