copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 23:45 17-03-2026

Թրամփը հայտարարել է Չինաստանի նախագահի հետ հանդիպումը հետաձգելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ իր և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա մոտ մեկ ամիս ուշացումով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում։

«Մենք Չինաստանի հետ ունենք շատ լավ աշխատանքային հարաբերություններ։ Ուստի կազմակերպելու ենք այցը մոտավորապես հինգ-վեց շաբաթից»,- նշել է Թրամփը։

Ավելի վաղ ենթադրվում էր, որ Թրամփի այցելությունը Չինաստան տեղի կունենա մարտի 31-ից մինչև ապրիլի 2-ը։

Ձեզ գուցե հետաքրքրի