copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:04 27-12-2022

Բայրամովն անընդունելի է համարել Արցախի կարգավիճակի հարցը հետաձգելու ռուսական կողմի առաջարկը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ ռուսական կողմն առաջարկել է Արցախի կարգավիճակի հարցը մի քանի տարով հետաձգել։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Բայրամովն այս մասին ասել է այսօր՝ 2022 թվականի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում։

«Գաղտնիք չէ, որ ռուսական կողմն առաջարկել է Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնել առաջիկա տարիներին»,- ասել է նա։

Ջեյհուն Բայրամովը շեշտել, որ յուրաքանչյուր կողմ կարող է առաջարկներ ներկայացնել, սակայն Բաքուն պետք է հենվի իր օրակարգի և առաջարկների վրա։ Նա միևնույն ժամանակ հիշեցրել է, որ այդ առաջարկն անընդունելի է Բաքվի համար։

«Մենք առաջին իսկ օրվանից հայտարարել ենք, որ այս առաջարկն անընդունելի է։ Մենք բանակցում ենք հիմնարար սկզբունքների շուրջ։ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում միայն իր ազգային շահերի շրջանակներում»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի