Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 ամիս առաջ - 22:30 17-03-2026

Հիբրիդային պատերազմն իմաստ չունի, Նիկոլն ընտրվելու ա. հարցում

Եվրամիությունը Հայաստանի խնդրանքով պատրաստվում է արագ արձագանքման խումբ ուղարկել՝ ընտրությունների նախաշեմին հիբրիդային սպառնալիքներին հակազդելու համար։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներով և քաղաքացիներին հարցրել․ «Ի՞նչ եք հասկանում, երբ ասում են հիբրիդային պատերազմ։ Ո՞վ է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարում»։

Քաղաքացիների մի մասը նշում էր, որ հստակ պատկերացում չունի թեմայի մասին։

«Չգիտեմ՝ ինչ ա հիբրիդային պատերազմը, բայց ամենակարևոր բանը, որ ուզում եմ ասեմ՝ մահ ՔՊ-ին»,- ասաց մի քաղաքացի։

«Հա, կա։ Ռուսաստանն ա վարում, որովհետև պետք չի՝ ամեն բան չեն բարձրաձայնում»,- ասաց մեկ այլ հարցված։

«Իմաստ չունի դա, բացարձակ մեկ ա՝ ընտրվելու ա»,- նշեց մի ուրիշ անցորդ։

«Հանգիստ քնեք, հիբրիդային պատերազմներ չեն լինի»,- ասաց մի տղամարդ։

Մեկ ուրիշը կարծիք հայտնեց․ «Ամբողջ աշխարհն ա հիբրիդային պատերազմի մեջ»։

Մանրամասները՝ տեսանյութում։