Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 20:52 16-03-2026

Հայաստանին անհրաժեշտ է մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ և հզոր դաշնակից. Ռոբերտ Քոչարյան

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ելույթում նշել է. «Այն չարը, որ մարմնավորում է այս իշխանությունը, պարտվելու է: Չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև այս իշխանությունը չհեռացվի։ Բայց դա բավարար չէ։

Պետք է պատասխան տան նրանք, ովքեր մեղավոր են մեր հազարավոր հերոսների մահվան համար, ովքեր հանձնեցին Արցախը, ովքեր ստիպում են մեր ժողովրդին մոռանալ իր հերոսական անցյալը»։

Ըստ Քոչարյանի՝ Հայաստանին անհրաժեշտ է մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ և հզոր դաշնակից:

«Մենք կողմ ենք Ադրբեջանի հետ խաղաղությանը, բայց այդ խաղաղությունը պետք է հիմնված լինի անվտանգության վրա: Մեզ փորձում են համոզել, որ մեր հարուստ պատմությունը բեռ է, այլ ոչ թե հենարան առաջ գնալու համար, որ հայրենասիրությունը վնասակար է հայի ստամոքսի համար։ Այս վտանգավոր անհեթեթություններին մենք ասում ենք` ո՛չ։ Այսօր հայտարարում եմ, որ կարող եմ ապահովել մեր անվտանգության մոդելի բացարձակ հուսալի ձևաչափ»,- ասել է նա։

«Դուք կարող եք ինձ սիրել կամ չսիրել, համոզված եմ, որ առաջնորդը սիրելու համար չէ, առաջնորդը ձեր կյանքի որակը բարձրացնելու համար է: Կարևորն այն է, որ ես ու մեր թիմը սիրում ենք այս երկիրն ու այս ժողովրդին, կարող ենք ապահովել նրա բարօրությունը: Միասին մենք կարող ենք»,- հավելել է Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը