copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 17:27 16-03-2026

Մեր անվտանգությանը խանգարող զորքերի խնդիրը պետք է լուծվի․ Շահեն Հարությունյան

«Եթե որևիցէ զորք, որը համարվում է իբրև մեզ պաշտպան, խանգարում է մեր անվտանգության պաշտպանությանը, բնականաբար՝ պետք է այդ խնդիրը լուծվի։ Եթե որևիցէ երկիր սպառնալիք է մեր պետության համար, հենց այդ երկրից մենք պետք է պաշտպանենք մեր անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը և սահմանները պահենք անառիկ։ Հայաստանի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը առաջնահերթություն են, և ցանկացած սպառնալիքի դեպքում պետք է պաշտպանվել»,- Oragir.News-ին ասաց «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարութունյանը։

Նշենք, որ «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը նախօրեին Գյումրիում ասել է, որ մենք պետք է մեր սահմաններն անառիկ պահենք։

Հարությունյանի խոսքով՝ բոլոր երկրները, նորմալ առողջ հասարակություններն ու ազգերը պարտավոր են իրենց սահմանները պաշտպանել, անառիկ պահել։

«Առնվազն պետք է դավաճան լինես, որ սեփական անվտանգային շահերդ զոհես հանուն ուրիշների կամ հանուն իշխանության։ Դրա համար այս հարցի վերաբերյալ հստակ է ամեն ինչ։ Եվ թե ինչպես կպշտպանենք մեր սահմանները, ցույց կտա կյանքն ու ապագան։ Յուրաքանչյուր առողջ ուժ նախևառաջ պետք է լինի իշխանություն, որ տիրապետի անվտանգային սպառնալիքներին, պետության ռեսուրսներին և հնարավորություններին։ Եվ դա չի վերաբերվում միայն ռազմական իմաստով, դա վերաբերվում է նաև միջազգային հանրության, համաշխարհային թատերաբեմում պետության ունեցած դիրքերին և հնարավորություններին, համագործակցության եզրերին։ Դրանից հետո Անվտանգության խորհուրդը պետք է հավաքվի, և այս ամեն ինչը դնելով սեղանին՝ քննարկի, թե որո՞նք են մեր անվտանգային սպառնալիքները, մեր հնարավորությունները, և մենք ի՞նչ պետք է անենք այս իրավիճակում»,- նշեց նա։

Հարությունյանը նաև մեջբերեց Լուկաշենկոյի օրինակը. «Լուկաշենկոն Գորդոնի մոտ հարցազրույց էր տվել տարիներ առաջ։ Իրեն հարցրեցին՝ եթե Ռուսաստանը հարձակվի ձեզ վրա, դուք կպաշտպանե՞ք ձեր պետությունը: Ինքն ասաց՝ «ինչո՞ւ եք պետությունները անձնավորում, որևիցէ մի պետություն, որը կհարձակվի Բելառուսի վրա և կփորձի գրավել, նվաճել տարածքները և անկախությունից զրկել, մենք բոլոր այդ պետությունների դեմ կռվենք»։ Անգամ ռուսական քաղաքական միության մեջ գտնվող պետության ղեկավարը հստակորեն դիրքորոշումը հայտնում է։ Սա բնորոշ է բոլոր նորմալ պետություններին։ Ճիշտ է, Բելառուսը նորմալ լինելուց մի քիչ հեռու է ասել, բայց ամեն դեպքում նման կարծիքներ հնչում են»։

Նշենք, որ Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Իրան սահմանների պաշտպանությունն այսօր իրականացնում են ՀՀ-ում տեղակայված ռուս սահմանապահները։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան

Ձեզ գուցե հետաքրքրի