Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 15:52 16-03-2026

Հայկոյի և Արա Մարտիրոսյանի մահն անարդար էր ու անհավանական ծանր. Ալեն Սիմոնյան

«Tete A Tete» հաղորդաշարի հերթական թողարկման հյուրը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էր:

Բացառիկ անկեղծ զրույցի ընթացքում նա անդրադարձել է ոչ միայն քաղաքականությունից դուրս իր անձնական կյանքին, այլև շոուբիզնեսի մտերիմ ընկերների կորստին, ինչն առանձնացրել է Oragir News-ը։

Ծանր կորուստներ և չասված խոսքեր Անդրադառնալով կյանքից հեռացած մտերիմների թեմային՝ Ալեն Սիմոնյանը խոստովանել է, որ ընկերոջ կորստից հետո միշտ էլ առաջանում է այն ափսոսանքը, որ ժամանակը բավարար չի եղել շփման համար։

«Միշտ էլ լինում է այդ զգացողությունը. երբ ընկերդ հեռանում է, ինքդ քեզ հարցնում ես՝ ինչո՞ւ մի անգամ ավել չշփվեցի»,- նշել է ԱԺ նախագահը։

Սիմոնյանի խոսքով՝ իր համար առանձնահատուկ ցավոտ են եղել երեք մարդու մահեր, որոնց թվում են երգիչներ Հայկոն և Արա Մարտիրոսյանը։

Հայկոյի մահը Սիմոնյանը բնորոշել է որպես «անհավանական ծանր» հարված։ Ըստ նրա՝ կար անարդարության զգացում, քանի որ երգիչը դեռ շատ անելիքներ ուներ։

Խոսելով Արայի մասին՝ Ալեն Սիմոնյանը հիշել է, որ մահից ընդամենը օրեր առաջ երգիչը հյուրընկալվել էր իրենց տանը։ Թեև առողջական խնդիրների մասին շատերը գիտեին, սակայն լուրը հանկարծակի էր և էմոցիոնալ առումով՝ խոցելի։

Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ արվեստագետ ընկերների կորուստն ունի այլ խորություն, քանի որ նրանց հետ կապված է եղել անցած երկար ճանապարհով և այն էմոցիաներով, որոնք նրանք փոխանցում էին իրենց երգի ու արվեստի միջոցով։

Ամենից շատ դիտված

19:37 Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
17:37 Արեց հնարավորն ու անհնարը. Լիանա Վանոյանի շնորհակալությունը ջրասուզակ Վահե Մելքոնյանին
19:00 Պապ թագավորը չէ խնդիրը, այլ Ամիրյանը․ դա Ադրբեջանը չէր կարող ընդունել
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
19:44 Երևանում կորած չինացի աղջկան գտել են
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց
22:20 Հայ դատի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական միջոցառմանը