Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 13:20 16-03-2026

Մարտի 15-ից հոսանքազրկված է Լեւոն Տեր-Պետրոսյանի առանձնատունը

Սույն թվականի մարտի 15-ի ժամը 13։00-ից հոսանքազերծվել են ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առանձնատունը եւ գրասենյակը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առաջին նախագահի գրասենյակից։

Տարածված հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. «Բնականաբար, խափանվել է նաեւ ջրամատակարարումը։ Նախագահի թիկնազորի տասնյակ զանգերին ՀԷՑ-ից պատասխանել են. «Մեկ ժամից կմիացնենք»։ Անցել են տասնյակ մեկժամեր, բայց այդպես էլ մինչ այժմ ոչինչ չի փոխվել։

Մինչդեռ, առանձնատան շրջակայքի գրեթե բոլոր տներն ու շինությունները ողողված են լույսով։ Ի՞նչ է նշանակում Նախագահի նկատմամբ կիրառված եւ շարունակվող այս տմարդի դրսեւորումը։

Միայն մեկ բան. հոսանքազրկումը, հաստատաբար, տեղի է ունեցել իշխանության վերին օղակներից մեկի հրահանգով։

ՀԷՑ-ը չէր համարձակվի դիմել այդպիսի ստորության, առանց հրահանգի։ Ավելացնենք, որ մինչ այս պահը Նախագահի առանձնատան եւ գրասենյակի հոսանքի ու ջրի մատակարարումը վերականգնված չէ։

Սա ոչ թե սովորական վթար է, այլ Առաջին նախագահի եւ նրա ընտանիքի հանդեպ կիրառված եւ չդադարող սադիզմի դրսեւորում։

Ամենից շատ դիտված

19:37 Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
17:37 Արեց հնարավորն ու անհնարը. Լիանա Վանոյանի շնորհակալությունը ջրասուզակ Վահե Մելքոնյանին
19:00 Պապ թագավորը չէ խնդիրը, այլ Ամիրյանը․ դա Ադրբեջանը չէր կարող ընդունել
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
19:44 Երևանում կորած չինացի աղջկան գտել են
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց
22:20 Հայ դատի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական միջոցառմանը