Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 2 ամիս առաջ - 22:18 15-03-2026

«Բարսելոնան» հաղթեց Սևիլիային»՝ 5։2

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» տանը մրցեց «Սևիլիայի» հետ։ Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հաղթեց 5:2 հաշվով։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Ռաֆինյան։ Աչքի ընկան նաև իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոն ու պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուն։

«Բարսելոնան» 70 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 4 միավոր գերազանցում է երկրորդ տեղը զբաղեցնող «Ռեալին»։ «Սևիլիան» 14-րդն է՝ 31 միավոր։