copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 21:52 15-03-2026

Ամեն քաղաքացու հետ շփվելիս մի քաշվեք, ցույց տվեք ձեր սերը․ Փաշինյան

Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում անցկացրած երկու օրերից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանիը ելույթ է ունեցել կուսակցության ներկայացուցիչների առաջ, շեշտելով, որ պետք չէ ամաչել զգացմունքներից։

«Ես գիտեմ, թե մենք, դուք որքան եք սիրում Հայաստանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Այս հնարավորությանը տեր կանգնելու և իրացնելու համար պետք չէ ամաչել զգացմունքներից։ Ամեն օր ցույց տվեք ձեր սերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Մեզ շատ մարդիկ են դիմում։ Նրանց մի մասի խնդիրները լուծելի են, մյուս մասինը լուծելի են, բայց բարդությամբ, երրորդ մասի խնդիրները անլուծելի են։ Խոսքը դրա մասին չէ, մենք չենք կարող բոլորին ասել, որ ձեր բարձրացրած բոլոր հարցերը կլուծենք։ Դրա մասին չի խոսքը։

Խոսքն այն մասին է, որ քաղաքացին ամեն օր պետք է զգա մեր սերը, ամեն քաղաքացու հետ շփվելիս մի քաշվեք, ցույց տվեք ձեր սերը։ Մենք այս երկու օրվա ընթացքում ամենաշատը լսել ենք խաղաղության մասին։ Ես որևէ կասկած չունեմ, որ 2026թ-ի հունիսի 7-ին ՀՀ քաղաքացին տեր է կանգնելու խաղաղությանը։ Ի հայտ է գալիս նաև անսպասելի համախոհների բազմահազարանոց բանակ. դրանք մեր երեխաներն են, ովքեր ամեն օր իրենց տներից իրենց ընտանիքների սերն են բերում մեզ և մեր սերը հետ են տանում իրենց ընտանիքներ։ 2026թ-ի հունիսի 7-ին հաղթելու է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը»,- ասաց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը