copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 22:35 14-03-2026

Գագիկ Ծառուկյանը և՛ նրանց ընկերն էր, և՛ փորձառու խորհրդատուն. Իվետա Տոնոյան

«Առաջարկ Հայաստանին» նախագծի անդամ, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Իվետա Տոնոյանը գրում է. «Այսօր տեղի ունեցավ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ։ Նման հանդիպումներից հետո ես հասկանում, որ իրականում դեռ ամեն ինչ կորած չէ ու որ մենք դեռ ոտքի կանգնելու ու կքած մեջքներս ուղղելու հնարավորություն ունենք։

Գրագետ, հայրենասեր ու սրտացավ այս երիտասարդներն այսօր բարձրաձայնեցին ամենասուր խնդիրները և ներկայացրին դրանց լուծման իրենց առաջարկներն ու ծրագրերը։ Քննարկումը ցույց տվեց, որ մեր երկրում կա մտածող, նախաձեռնող և պատասխանատվություն կրող երիտասարդ սերունդ, որը պատրաստ է իր մասնակցությունն ունենալ Հայաստանի զարգացման ու հզորացման գործում։

Գագիկ Ծառուկյանը և նրանց ընկերն էր և փորձառու խորհրդատուն, ով հայտարարեց, որ միշտ պատրաստ է աջակցել նրանց սրտացավ նախաձեռնություններին։ Նրա խոսքով երկրի զարգացման հիմքում պետք է լինի կրթված, ուժեղ ու նորարարական գաղափարներով լի երիտասարդ սերունդը։
Հանդիպման մանրամասներն առաջիկայում կներկայացվի տեսանյութի միջոցով։ Բոլորին խորհուրդ կտամ նայել»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ