Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 17:12 14-03-2026

Թունելը ցույց տուր, էս ինչ լավ գործ ա. Փաշինյանն այցելել է Հյուսիս-հարավի շինհրապարակ

Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականներն այցելել են Հյուսիս-հարավի շինհրապարակ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը վարչապետին ներկայացրել է կատարված ու կատարվող աշխատանքները, ցույց տվել կառուցվող թունելը:

Նախարարը նշել է, որ մինչև Քաջարան լինելու է 2 թունել, 15 կամուրջ:

Փաշինյանն ու ՔՊ-ականները շրջել են նաև թունելում:

Խուդաթյանի խոսքով՝ աշխատանքների ավարտը նախատեսված է 2027 թվականի տարեվերջին:

Փաշինյանը նշեց՝ այն դեպքերից է, երբ կապալառու կազմակերպության հարցում բախտները բերել է:

«Աչքով չտանք, իհարկե, բայց էս էն դեպքն ա, որ կապալառու կազմակերպության հարցում բախտներս բերել է: Իրանական կազմակերպություն է, որը շատ պարտաճանաչ ու ակտիվ աշխատում է»: