Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 18:14 13-03-2026

Քաղաքակիրթ երկրներում հարուստը վճարում է աղքատի տեղը, առողջը՝ հիվանդի․ Գևորգ Գրիգորյան

«Դուք շատ հետաքրքիր հարց եք բարձրացնում պացիենտների տեսանկյունից ապահովագրական այս մեխանիզմի բացերը: Հարցը հետևյալն է՝ մենք եկել ենք այստեղ այսօր բժշկի ձայնը բարձրացնենք։ Հիմա համակարգը ներդրվում է առհասարակ քաղաքակիրթ երկրներում սոցիալական արդարությունը ապահովելու համար: Այսինքն, հարուստը վճարում է աղքատի տեղը, առողջը վճարում է հիվանդի տեղը, դա ապահովագրական համակարգի այսպես խնձորներով բացատրելու կոնցեպտն է: Հիմա խնդիրը ինչումն է, ապահովագրված են մինչև 18 տարեկան երեխաները ապահովագրված են 65 տարիքի մարդիկ, ում ապահովագրվելու հետ ես միանշանակ համաձայն եմ: Բայց այստեղ մի հատ խնդիր ունենք, որ ապահովագրված են 200 000 դրամ և ավել ստացող աշխատավարձ ստացող մարդիկ, բայց դրանից ցածր ստացողները, ովքեր ավելի սուր կարիք ունեն լինելու ապահովագրված, իրենք ապահովագրված չեն»,- այս մասին ԱԺ-ում՝ առողջության պարտադիր ապահովագրության համակարգի առաջացրած խնդիրների վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց նախաձեռնող խմբի անդամ Գևորգ Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում ապահովագրական համակարգը ներդնելու ժամանակ տեղի է ունենում ինդեքսացիա:

«Ապահովագրում եմ բոլորին, ուղղակի մինչև 200 000 դրամ ստացողը, օրինակ 2%-ն է աշխատավարձից մուծում, 200-ից 500 000 դրամ ստացող օրինակ 3% է մուծում, մինչև 1 միլիոնը 5%, 2 միլիոնը 10%, այ այդպես է սոցիալական արդարությունը լինում: Հիմա չեմ ուզում որևէ մեկին մեղադրեմ, պիտակավորեմ և այլն, բայց Ազգային ժողովը քվեարկել է այս օրինագծին, տեսել է այս օրինագիծը, ժողովուրդ դուք նենց չի որ անտեղյակ եք։ ԱԺ-ն, եթե ոչ ամբողջ, ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցել, ամբողջ ՔՊ-ական ֆրակցիան տեղյակ է եղել ինչ են անում և դա բացահայտ արվել է։ Եթե նման առաջարկներ են գալիս, ժողովուրդ, մենք բաց ենք, կարող եք ուղարկել, մենք մի հատ մեր տեսակետները գրենք»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
16:41 ԱՄՆ-ն և Վենեսուելան համատեղ գործողությամբ չեզոքացրել են Նինյո Գերերոյին
16:06 Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին
23:45 Հորդառատ անձրևներ՝ Մոսկվայում. ջրի տակ են մնացել փողոցներ, ստորգետնյա ավտոկայանատեղիներ և խանութներ
15:34 Պատերազմի ավարտը սպասվում է առաջիկա 24 ժամվա ընթացքում․ Շարիֆ
09:00 «Իվենտպրո», թե՞ «Վենտպրո»․ 10 մլն դրամ՝ անհայտ ՍՊԸ-ին. Ավինյանի նոր գործարքը