copy image url
Ներքին Արտաքին 3 ամիս առաջ - 17:50 13-03-2026

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

Իրանը կապի մեջ է Հայաստանի իշխանությունների հետ և ստացել է բազմաթիվ աջակցություններ ինչպես մարդասիրական, այնպես էլ քաղաքացիների փոխադրման հարցում։ Պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին` այս մասին հայտնեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։

«Մենք Հայաստանի իշխանությունների հետ կապի մեջ ենք նաև քաղաքական ոլորտին առնչվող հարցերով, ներկայացնում ենք Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը այս ագրեսիվ գործողությունների, ինչպես նաև Իրանի ինքնապաշտպանության մասով»,– ասաց Շիրղոլամին։

Հարցին, թե Իրանից Հայաստան փախստականների հոսքի սպառնալիք կա, դեսպանը պատասխանեց` նման բան գոյություն չունի։

«Սահմանային անցակետերը շատ նորմալ աշխատում են։ Խնդիրն այն է, որ Իրանից թռիչքներ չեն իրականանում, ուստի կան քաղաքացիներ, որոնք գալիս են Հայաստան և Հայաստանի միջոցով մեկնում են այն երկրներ, որոնք պետք է գնան»,– ասաց դեսպանը։

Ամենից շատ դիտված

18:15 Փամբակ գետում որոնվող 13-ամյա աղջիկը 7-ամյա քրոջ հետ է եղել. երկուսն էլ չկան
13:32 Նազենի Հովհաննիսյանը քննադատել է Արմեն Գրիգորյանի ու Հաջիևի զբոսանքը Դիլիջանում և անդրադարձել Ռուբեն Վարդանյանին
23:02 Մանր բռնապետը «դեմոկրատիայի բաստիոնը» փաստացի վերածել է «դեմոկրատիայի կոնցլագերի». Բագրատ Միկոյան
10:00 Ճակատագրի հեգնանք ՊԵԿ-ում. Ծառուկյանի բիզնեսին տուգանած գլխավոր տեսուչը դատի է տվել իր շեֆերին
23:23 Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի՝ հոգին կորցրած դիկտատորին. Նարեկ Կարապետյան
16:30 ԱԱԾ-ն Փաշինյանի քմահաճությունների գերի՞ն է, թե՞ մարդու իրավունքը խախտելու հիմք կա
21:53 Մանդատ գողանալ չի ստացվելու. Իվետա Տոնոյան
14:00 Ընդդիմադիրները ժողովրդին կուղարկե՞ն թեյ խմելու, թե՞ կպայքարեն մինչև վերջ
23:18 Ռոբերտ Քոչարյանին օդանավակայանում արգելել են լքել երկիրը
16:18 Փաշինյանը Աննա Հակոբյանին գործուղում է ԱՄՆ՝ Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի միջոցառմանը