copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 18:10 13-03-2026

Թուրքիայում հայտնել են Իրանից արձակված երրորդ բալիստիկ հրթիռը որսալու մասին

ՆԱՏՕ-ի ՀՕՊ ուժերը որսացել են Իրանից արձակված բալիստիկ հրթիռը, սա արդեն երրորդ դեպքն է հակամարտության էսկալացիայի սկզբից ի վեր:

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարությանը:

«Իրանից արձակված բալիստիկ հրթիռը, որը մուտք է գործել Թուրքիայի օդային տարածք, չեզոքացվել է Միջերկրական ծովի արևելքում տեղակայված ՆԱՏՕ-ի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ուժերի կողմից»,-հայտնել է նախարարությունը:

«Խորհրդակցություններ ենք անցկացնում համապատասխան երկրի հետ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար»,- ընդգծել են գերատեսչությունում:

Ամենից շատ դիտված