copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 14:35 14-03-2026

Բահրեյնը երկու շաբաթվա ընթացքում nչնչացրել է Իրանից արձակված ավելի քան 200 ԱԹՍ

Բահրեյնի հակաօդային պաշտպանության միջոցները վերջին երկու շաբաթվա ընթացքում ոչնչացրել են Իրանից արձակված ավելի քան 200 անօդաչու թռչող սարք և 124 հրթիռ։

Այս մասին հայտնում է թագավորության պաշտպանության բանակը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Փետրվարի 28-ից ի վեր Բահրեյնի պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են Իրանի տարածքից արձակված 203 անօդաչու թռչող սարք և 124 հրթիռ»,- նշված է պաշտպանական գերատեսչության տարածած պաշտոնական հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված