Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 15:07 12-03-2026

Ինչպես է ՔՊ-ականը ազատվել բանակից․ Փաշինյանին խնդրեցին հետաքննել

Այսօր կառավարության հերթական նիստից հետ ճեպազրույցում լրագրողներից մեկը Փաշինյանին տվյալներ ներկայացրեց՝ առաջարկելով, գնալ դրաց քննության հետևից։

«Ձեր թերթում աշխատում էր սպորտային լրագրող, ով հիմա զբաղեցնում է ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնը, խոսքը Արմեն Նիկողոսյանի մասին է: Հրապարակվել է, որ նրա որդին և եղբորորդին ազատվել են պարտադիր զինծառայությունից: Նիկողոսյանը ազատել է որդուն իբր թե ֆուտբոլիստ է, ակնհայտ երևում է հայրը ՀՀ փոխնախագահն է, որդին իբր ֆուտբոլիստ է և ազատվել է բանակից: Շահերի բախումը, դիրքի չարաշահումը ակնհայտ կա: ՊՆ հարցում ենք արել, պարոն վարչապետ: Պաշտպանության նախարարությունն ասում է անձնական տվյալ է և ոչինչ չի տալիս: Խնդրում եմ ձեր օգնությունը, որպեսզի ձեր ձևով հանձնարարեք, այս գործը վերաբացեն, ուսումնասիրեն, տեսնեն հիմքը։ Եվս մեկ անուն հնչեցնեմ, ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանն է, ով ըստ «Հետք»-ի ինքնավնասումով է բանակից ազատվել, գուցե սրա մասով էլ վարույթի հարուցումը օգնի պարզել պետական պաշտոնյան ինչպես է ինքնավնասումով տարիներ առաջ ազատվել բանակից»:

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից

Ձեզ գուցե հետաքրքրի